«Մենք դեռ չենք ձևավորել զոհի և դիմադրության ճիշտ բալանսը։ Մենք փնտրտուքի մեջ ենք՝ ինչպես համադրել, ինչպես բուժվել, ինչպես փորձել դուրս գալ այն խնդիրների ծանր բեռից, որոնք կրում ենք, և այդ բեռը չփոխանցենք հաջորդ սերունդներին։ Պետք է գտնենք այդ բանաձևը»․ Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Երևանի պետական համալսարանի Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը։ Նրա համոզմամբ՝ բանաձևը գտնելու և այն ձևակերպելու հարցը համահայկական է։
Դեռ չենք ձևավորել զոհի և դիմադրության ճիշտ բալանսը, փնտրտուքի մեջ ենք․ ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան

Civilnet










