Գլխավոր Լրահոս

ՓՄՁ-ներից 1200-ից ավել դիմումներ են ստացվել, որոնցից 350-ը մերժվել են․ էկոնոմիկայի նախարարություն

ՓՄՁ-ներից 1200-ից ավել դիմումներ են ստացվել, որոնցից 350-ը մերժվել են․ էկոնոմիկայի նախարարություն

Մոտ 1200-ից ավելի դիմումներ են ստացվել ՓՄՁ-ներից, որոնցից 350-ը մերժվել են տարբեր պատճառներով․ այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը։

«Մերժելու հիմնական առիթը եղել է ոլորտային անհամապատասխանությունը, այսինքն՝ դիմում են ընկերությունները, որոնց աշխատանքը ներգրավված չէ մեր ծրագրում, նաև մերժվել են ոչ բարվոք հարկային պատմություն ունենալու համար, սակայն դիմումներ ստանալու դեռ վարջնաժամկետ հաստատված չէ»,- ասաց նա: Մարգարյանի խոսքով՝ մերժվածների քանակը մեկ շաբաթ առաջ ավելի մեծ էր, և ծրագրի մեջ փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում մերժված դիմորդների մի մասը դարձել է ծրագրի շահառու։

Բողոքարկման դեպքեր չեն ունեցել, չնայած բաց են և պատրաստ, որովհետև «հնարավոր են դեպքեր, երբ  լրացուցիչ տեղեկատվությունը հնարավորություն կտա ավելի պարզ գնահատել»։

Փոխնախարարը նշեց, որ վարկ ստանալու համար առաջնահերթ դիմում են մշակող արդյունաբերության ՓՄՁ-ները, այնուհետև հանրային սնունդի և զբոսաշրջության ՓՄՁ-ները:

Նաիրա Մարգարյանը նաև հայտնեց, որ սև ցուցակում հայտնվելը կապված է վարկունակության հետ, հետևաբար սև ցուցակում հայտնված ՓՄՁ-ները չեն կարող օգտվել աջակցության ծրագրից։

Լուսինե Վարդանյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում