

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասներ է հաղորդում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
«Ալեն Սիմոնյանի կողքին եղել է իմ ընկերը, որն էլ զանգահարեց ինձ ու տեղեկացրեց, որ հարձակվել են Ալեն Սիմոնյանի վրա: Նա հեռախոսը փոխանցեց Ալեն Սիմոնյանին, խոսեցի նրա հետ, ասաց, որ իր վրա հարձակվել են: Այդ խոսակցությունից հետո ես անմիջապես դիմել եմ ոստիկանապետ Արմեն Սարգսյանին ու հայտնել միջադեպի մասին», - ասաց նա:
Ալեն Սիմոնյանն արդեն հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հետ: Նրա խոսքով՝ Դանիելյանն է հարձակվել իր վրա, ինչի արդյունքում էլ տեղի է ունցել ծեծկռտուք:
«Ադեկվատ» միաբանության անդամներն իրենց հերթին պնդում են, որ Արթուր Դանիելյանի վրա փողոցում զբոսնելիս հարձակվել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Կարդալ ավելին
Պատմություններ

Երեխաների անվտանգությունը մեքենայում. ինչու է կարևոր մանկական աթոռակը

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ
Դիտել ավելին
Civilnet


