

Հայաստանի կառավարությունը շարունակում է գումարներ տրամադրել Հայաստան-Իրան չկառուցված երկաթուղու պարտավորությունների համար։ Դեռ 2008-ին Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ սկսվում է Իրանի հետ երկաթգծի կառուցման ծրագիր։ 2017-ին Սիվիլնեթը գրել էր, որ նախկին իշխանությունները ծրագրի իրականացման համար գտել էին կասկածելի մի ընկերություն՝ «Ռասիա ՖԶԷ» անունով, որը պետք է ներդրողներ գտներ, նաև մասնակցություն ունենար երկաթուղու շինարարությանը։ Հայաստանն այս ընկերության հետ կոնցեսիոն պայամանագիր էր ստորագրել։
Տարիներ անց «Ռասիա ՖԶԷ»-ն դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան՝ Հայաստանից պահանջելով 160 միլիոն դոլար չկատարած պարտավորությունների դիմաց։
Ապրիլի 30-ի կառավարության նիստում ընդգրկված է այդ արբիտրաժային վեճում ՀՀ շահերը սպասարկելու համար Baker and McKenzie ընկերությանը 262 500 դոլար տրամադրելու հարցը։ Այն նախատեսվում է տրամադրել այս տարվա առաջին կիսամյակում։ Իրավաբանական ընկերության հետ պայմանագրի ընդհանուր արժեքը 750 000 դոլար է: Պայմանագիրը կնքվել է 2018-ի դեկտեմբերի 18-ին։ Արբիտրաժային վեճը ՀՀ-ի հետ դեռ շարունակվում է։
Baker and McKenzie-ն փաստաբանական ընկերություն է, հիմնվել է 1949-ին Բոստոնում։
Տե՛ս նաև՝ Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը․ անհայտ ներդրողներ, փոշիացած փողեր և խաբված հանրություն
#CivilNet #News
Կարդալ ավելին
Պատմություններ

«Եթե չեն հանել, էլի...»․ Արմեն Գրիգորյանը՝ ՔՊ-ին իր անդամակցության մասին

Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք. Գրիգորյան

Ինչ կարող է կորցնել Հայաստանը

2025-ի գարնանն ԱՄՆ դեսպանատունը քննարկում էր Հայաստանից իր տարհանումը. Գրիգորյան

Սահմանից մինչև տուն․ որտե՞ղ է գազի գինն ամենաշատը բարձրանում

«Ոչ մեր աշխատավարձն են տվել, ոչ՝ պարտքը փակել»

«Գիտությունից պետություն». Ֆիլմ առաջին նախագահի մասին

Ամերիաբանկը 2027-ին ընդլայնելու է ինքնազբաղվածների վարկավորման հնարավորությունները
Դիտել ավելին
Civilnet


