Գլխավոր Լրահոս

Նման լուր տարածելու շարժառիթ չկար. խոսնակը՝ փոխվարչապետի աշխատանքից ազատման լուրերի մասին

Նման լուր տարածելու շարժառիթ չկար. խոսնակը՝ փոխվարչապետի աշխատանքից ազատման լուրերի մասին

«Փոխվարչապետը հրաժարական չի տվել և նման մտադրություն չունի»․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Նրա կարծիքով՝  շրջանառվող լուրի պատճառը ընդամենը ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառումն էր: Ըստ խոսնակի՝ դրա համար որևէ շարժառիթ չկար:

Ավելի վաղ սոցցանցերում լուրեր էին շրջանառվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին:

Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվելու է աշխատանքից․ «Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի՝ տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կհրապարակեն կառավարության կայքում»։

Ժաննա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում