Գլխավոր Լրահոս

Չորս պատճառ՝ ինչու Երևանում Գանդիի արձան տեղադրելը լավ գաղափար չէ

Չորս պատճառ՝ ինչու Երևանում Գանդիի արձան տեղադրելը լավ գաղափար չէ

Պատրիկ Նժդեհի Ազատյան 

Երևանի ավագանին այս շաբաթ հավանություն տվեց Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև այն Երևան տեղափոխելու, պատվանդանի կառուցման ու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ արձանի տեղադրումը «ավելի կամրապնդի և կխորացնի Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները»: 

Առնվազն չորս պատճառ կա, որ Գանդիի արձանի տեղադրումը Երևանում այնքան էլ լավ գաղափար չէ։

Արտաքին հարաբերությունները արձաններով չեն ամրապնդում 

Նախ, արտաքին կապերն ու հարաբերությունները արձաններով չէ, որ ամրապնդում են: Դա անում են հմուտ դիվանագիտությամբ ու փոխադարձ շահերի համադրությամբ: 

Վատ նախադեպ

Սա վատ նախադեպ է։ Ո՞ր երկիրն է լինելու հաջորդը, որը պահանջելու է իր ղեկավարներից մեկի արձանը տեղադրել Երևանում: Ի՞նչ է լինելու մերժման արդարացումը, եթե օրինակ, Իրանը, Սիրիան, ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը առաջարկեն իրենց առաջնորդի արձանը տեղադրել Հայաստանում: 

Գանդիի հակասական ժառանգությունը

Չնայած Գանդին դեռ վայելում է համաշխարհային բարձր հեղինակություն, նրա կենցաղն ու փիլիսոփայությունը հակասական տեսակետների աղբյուր են: Երիտասարդ տարիքում նա ռասիստական հայտարարություններ է արել, ինչպես նաև պաշտպանել է Հնդկաստանի խտրական կաստայական համակարգը: 

Այս օրերին նրա ժառանգությունը վիճելի է, քան երբևէ, նույնիսկ Հնդկաստանում: Գանդին կանանց իրավունքների պաշտպան էր, բայց 70-ականների վերջին նա մերկ ննջում էր իր երիտասարդ զարմուհու հետ: Նա արդարացնում էր այդ արարքը որպես իր կամքի ուժը չափելու և սեքսից զերծ մնալու փորձ: 

Այս օրերին շատերի համար դա կհամարվի ընտանիքի անդամի հանդեպ չարաշահում, սեռական ոտնձգություն: 

Արձանը տեղադրելու որոշումը բացահայտում է մեր ղեկավարության անտեղյակությունը. կարծես թե նրանք այնքան էլ չեն հետևում պատմության և քաղաքականության վերջին զարգացումներին: 

Գանդին և հայերի մարդկային իրավունքները

Թե՛ Մահաթմա Գանդին, թե՛ Հնդկաստանի ազգային կոնգրեսը չեն անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Փոխարենը, Գանդին դեմ է կանգնել «մեծ տերությունների» կողմից Առաջին աշխարհամարտի ավարտին «Թուրքիային պատճառված անարդարություններին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում