Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին), ՀՀ ԱԻՆ
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4,1 մագնիտուդով
երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի
հյուսիս:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.02 աստիճան և արևելյան երկայնության 46.32 աստիճան։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Civilnet











