Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ միջոցառումը

Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ միջոցառումը

Կառավարությունը մայիսի 4-ին հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած անձանց։

Այս միջոցառման շահառու են հանդիսանում․

1․ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է․

 ա) բնական գազի սպառման գծով՝ 30.001 – 40.000 դրամ ներառյալ,

բ) էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 10.001-25.000 դրամ ներառյալ, բացառությամբ․

այց ցանկում ներառված չգազաֆիկացված բնակավայրերի էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա էլեկտրական էներգիայի սպառման գծով ծախսը կազմել է մինչև 25․000 դրամ ներառյալ։

2․ Խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3000 դրամ ներառյալ։

Աջակցություն տրամադրվում է․

յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով, իսկ վերոնշյալ բացառության դեպքում՝ էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոոկսի չափով։

Խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց վճարի աջակցությունը կտրամադրվի 50 տոկոսի չափով։

Որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ, էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին, «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ հետագայում բնակիչներին փոխանցելու պայմանով։ Պարտքի առկայության դեպքում գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում