Համավարակի և դրան հաջորդող ժամանակահատվածում ըստ նախնական հաշվարկների՝ գործազրկությունը 1,3 տոկոսով կավելանա` 17,7 տոկոսից հասնելով 19 տոկոսի․ այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը: Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված այս փուլում զբաղվածությունն իր տեղը զիջել է սոցիալական աջակցությանը։
«Նախորդ շաբաթ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ընդունվեցին, որոնք որոշակի խաղի կանոններ սահմանեցին գործատուների համար, որպեսզի խուսափենք աշխատատեղեր կորցնելուց»,- ասաց փոխնախարարը:
Ըստ պաշտոնյայի՝ համավարակի և դրան հաջորդող ժամանակահատվածում, ըստ նախնական հաշվարկների, գործազրկությունը 1,3 տոկոսով կավելանա` 17,7 տոկոսից հասնելով 19 տոկոսի:
«Եթե վերածենք թվերի, ապա հավելյալ 40 հազար գործազուրկ: Այն ոլորտները, որտեղ գործազրկությունը զգալի կլինի, հետևյալն են` սպասարկման, հանրային սննդի ծառայություններ, մի փոքր չափով կտուժի նաև շինարարությունը: Սեզոնային աշխատողների այն բանակը, որոնք գնում են ՌԴ, մի քանի ամիս հավանաբար կհամալրեն մեր գործազուրկների քանակը: Այս առումով տարբեր մարտավարական քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի տարբեր շահառու խմբերի համար ունենանք հասցեական ծրագրեր»,- նշեց Ուդումյանը։
Civilnet











