Գլխավոր Լրահոս

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է․ վարչապետի խոսնակ

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է․ վարչապետի խոսնակ
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է և կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում. ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Հաշվի առնելով Քյարամյանի աշխատանքային գործունեությունը՝ առավել նպատակահարմար է համարվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- նշեց Մանե Գևորգյանը։ Հարցին, թե ինչով էր պայմանավորված Քյարամյանի կարճատև նշանակումը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, խոսնակը պատասխանեց․ «Ամեն ինչ օրենսդրական կարգավորումների շրջանակում է»։ *** Մայիսի 4-ին Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատված և Քննչական կոմիտեի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Արգիշտի Քյարամյանն այսօր՝ մայիսի 5-ին, վարչապետի որոշմամբ ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից ու այսօր նշանակվել (նախագահի որոշմամբ) ԱԱԾ պետի տեղակալ: Համաձայն օրենքի՝ ԱԱԾ ղեկավարի տեղակալ «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»: Արգիշտի Քյարամյան․ ինչու Փաշինյանը նախընտրեց «դեֆորմացիոն գործընթացը» #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում