Գլխավոր Լրահոս

«Յուքոմի» կողմից «Բիլայնը» գնելու գործընթացը դադարեցված է

«Յուքոմի» կողմից «Բիլայնը» գնելու գործընթացը դադարեցված է
Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերությունը հաղորդել է, որ դադարեցնում է «Յուքոմի» հետ առքուվաճառքի բանակցությունները։ Դեկտեմբերի 30-ին ՍիվիլՆեթը հայտնել էր, որ «Յուքոմը» գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ «Բիլայն»-ի գնման հարցով։ «Վեոն Արմենիան» մայիսի 6-ին հայտնել է, որ որոշել է դադարեցնել «Յուքոմի» հետ քննարկումները՝ հնարավոր գործարքի մասին։ «Յուքոմի» շուրջ վերջին շաբաթներին բուռն իրադարձություններ ծավալվեցին։ Նախ ընկերության ղեկավար կազմը՝ նախկին տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ, աշխատանքից ազտավելու դիմումներ ներկայացրեց, ապա ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները ցանկություն հայտնեցին գնել «Յուքոմի» 94 տոկոս բաժնեմասը, սակայն առաջարկը արձագանք չգտավ։ Հետագայում պարզ դարձավ, որ ընկերության բաժնեմասերի մի հատվածի վրա կալանք է դրված։ «Յուքոմի» նոր գլխավոր տնօրեն դարձավ Արա Խաչատրյանը։ Մեկ շաբաթ առաջ «Յուքոմի» բաժնետերերից Գուրգեն Խաչատրյանը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին, հայտարարեց, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրեն ստիպում են անընդւոնելի պայմաններով վաճառել ընկերությունը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում