Գլխավոր Լրահոս

Եթե բռնկումը լինի պայթյունաձև, մահճակալային ոչ մի ֆոնդ չի կարող հերիքել․ Արսեն Թորոսյան

Եթե բռնկումը լինի պայթյունաձև, մահճակալային ոչ մի ֆոնդ չի կարող հերիքել․ Արսեն Թորոսյան

Թեստերի, դիմակների, դեղամիջոցների առումով պատրաստվածությունը շատ բարձր է, միակ պրոբլեմը գրեթե բոլոր երկրներում մահճակալային ֆոնդն է, որը այս պահին 1 550 է․ մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  

«Մոտակա տասը օրը ևս 150-ը կունենանք գործող հիվանդանոցներում, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է, նաև ծավալվեն երեք մարզային հիվանդանոցներ՝ ավելացնելով 300-400 մահճակալային ֆոնդ, բայց միևնույն է, եթե բռնկումը եղավ պայթյունաձև, մահճակալային ոչ մի ֆոնդ չի կարող հերիքել»,- ասաց նախարարը։

Նախարարը նշեց, որ հանձնարարել է հետազոտել դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների գրիպի համար արված նմուշները՝ պարզելու, թե արդյոք վարակի մուտքն ավելի վաղ է եղել։

«Բայց դրա հավանականությունը շատ փոքր է, որովհետև մենք առնվազն փետրվարի սկզբից սկսել ենք հետազոտել կասկածելի բոլոր դեպքերը, և մեզ մոտ առաջին դեպքը հաստատվել է մարտի մեկին։ Եվ ընդհանրապես, դա մտայնություն է, որ ռեսպիրատոր այլ վարակներով դեպքերը փորձում են ներկայացնել որպես կորոնավիրուսային վարակ, ասում են՝ դե նույն սիմպտոմներն են։ Կներեք, բայց ռեսպիրատոր վարակները գրեթե բոլորը նույն սիմպտոմներն ունեն»,- նշեց Թորոսյանը։

Սահմանափակումների թուլացմանը Արսեն Թորոսյանը վերաբերվում է «զգուշավորությամբ»։ 

«Հականում եմ, որ կարող է բերել թվերի աճի, բայց նաև հասկանում եմ, որ հնարավոր չէ մշտական փակված, տոտալ փակված վիճակում ապրել, և մենք պետք է սովորենք ապրել։ Թե սովորելու պրոցեսը ինչքան արագ ու ինչքան անցավ կանցնի՝ կախված է բոլորիցս և ոչ միայն ինձնից կամ կառավարությունից»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ցավոտ սովորելը վարակի մեծաթիվ դեպքերն են, շատ մահերը և ծայրահեղ ծանր շատ դեպքերը։ «Դա դժբախտություն կլինի բոլորիս համար, բայց այլընտրանք չկա։ Մենք պետք է սովորենք ապրել, սովորելն է, օրինակ, փակ վայրերում դիմակ կրելը, իրարից հեռու կանգնելը, ձեռքերը հաճախ ախտահանելը»,- պարզաբանեց Թորոսյանը։

Հարցին, թե հիվանդությունը իմունիտետ ձևավորո՞ւմ է, նախարարը պատասխանեց․ «Չգիտեմ։ Այդ հարցի պատասխանը կարող է տրվել երեք տարի հետ, երբ առաջին վարակակրի իմունիտետը կորոշեն»։ Նա հայտնեց, որ շուտով Ռուսաստանը կհատկացնի իմունիտետ որոշող թեստեր, որոնցով կարելի է որոշել իմունոգլոբուլինները և հավելեց, որ կան ռապիդ թեստերը, որոնք ինֆորմատիվ առումով թույլ են։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում