Գլխավոր Լրահոս

Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու՝ Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը։ Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը։ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավված Պետական եկամուտների կոմիտեում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։ Նա հետախուզման մեջ է։ *** Մայիսի 2-ին Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպում է ունեցել իր հետ, որի ընթացքում առաջարկել է «սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին՝ քրեական գործերի հետ կապված քաշքշուկներից ազատվելու համար»։ Օրեր անց դատախազությունը հայտնեց, որ Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ։ Ժաննա Ավագյան  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում