Գլխավոր Լրահոս

Ապրիլյան հանձնաժողով է հրավիրվել Կարեն Կարապետյանը

Ապրիլյան հանձնաժողով է հրավիրվել Կարեն Կարապետյանը
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հրապարակավ հրավիրել է քննիչ հանձնաժողով՝ հարցերի պատասխանելու։ Ինչպես Factor.am-ին ասել է Քոչարյանը, Կարապետյանը որևէ կերպ չի արձագանքել հրավերին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը գալու է Հայաստան՝ մայիսի 8֊ին Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար, ուստի կարող է այդ օրերի ընթացքում մասնակցել հանձնաժողովի նիստին։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել: «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից։ «Մենք ի սկզբանե ասել ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք տեղեկություններ են ունեցել, պաշտոններ են զբաղեցրել և որևէ կերպ առնչվել են ինչ-որ գործողությունների, որոնք կարող էին կապ ունենալ ապրիլյան պատերազմի հետ, մենք այդ մարդկանց հրավիրելու ենք»,- 1in.am-ին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Ավելի վաղ Ապրիլյան հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել են Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Սեյրան Օհանյանը, նախագահի պաշտոնն զբաղեցրած Սերժ Սարգսյանը, 2016-ի ապրիլին Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում