Գլխավոր Լրահոս

Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութի հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստության շրջանակում ՀՔԾ է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը․ այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը։ «Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,- գրել է Սահակյանը։
*** Մայիսի 2-ին Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպում էր ունեցել իր հետ, որի ընթացքում առաջարկել էր «սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին՝ քրեական գործերի հետ կապված քաշքշուկներից ազատվելու համար»։ Օրեր անց դատախազությունը հայտնեց, որ Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում