Գլխավոր Լրահոս

Սաակաշվիլին պաշտոն ստացավ Ուկրաինայում

Սաակաշվիլին պաշտոն ստացավ Ուկրաինայում
Մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար․ համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։ Զելենսկին հույս է հայտնել, որ Սաակաշվիլին նոր խթան կտա բարեփոխումների կոմիտեին և կօգնի երկրում կարևոր փոփոխությունների իրականացմանը։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել էր բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնը։ Պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, որ նրա նշանակման դեպքում հետ կկանչի Կիևից իր դեսպանին։ *** Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի օրոք Սաակաշվիլին զբաղեցրել է Օդեսայի նահանգապետի պաշտոնը, որին նշանակվել էր 2015թ․ մայիսին։ Այդ պաշտոնից նա հեռացել է 2016թ․ նոյեմբերին՝ մեղադրելով Պորոշենկոյին Օդեսայի կոռուպցիոն կլաններին սատարելու մեջ։ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004–2007 և 2008–2013թթ․։ Վրաստանում Սաակաշվիլիի դեմ հարուցված են մի շարք քրեական գործեր։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում