Վրաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

Վրաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումից հետո․ այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։
«Սա ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում, որը վկայում է երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրների ծագման մասին, այդ պատճառով հետագա քայլերի հստակեցման համար անհրաժեշտ են խորհրդակցություններ դեսպանի հետ»,- ասել է նախարարը։
Նա վստահեցրել է, որ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին խոսք չկա։
Մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։
Տեղադրություն
Civilnet










