Գլխավոր Լրահոս

Սաակաշվիլիի կարծիքով՝ Ուկրաինան Վրաստանի համար ավելի կարևոր է, քան հակառակը

Սաակաշվիլիի կարծիքով՝ Ուկրաինան Վրաստանի համար ավելի կարևոր է, քան հակառակը
Վրաստանի նախկին նախագահ, օրերս Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակված Միխեիլ Սաակաշվիլին վրաստանյան Mtavari Arkhi հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թբիլիսիի և Կիևի հարաբերությունները վատթարանան, վրաց ժողովրդին սով է սպառնում։ Մեկնաբանելով իր նշանակմանը պաշտոնական Թբիլիսիի բացասական արձագանքը՝ Սաակաշվիլին ասել է, որ Թբիլիսին ավելի շատ ունի Կիևի կարիքը, քան հակառակը։ Վրաստանյան խանութներում վաճառվող մթերքների մեծ մասը, ըստ Սաակաշվիլիի, ներմուծվում է Ուկրաինայից։ «Եթե Վրաստանն անհետանա Ուկրաինայի համար, այնտեղի մարդկանց կյանքի վրա դա չի անդրադառնա։ Բայց եթե Ուկրաինան անհետանա Վրաստանի համար, դա կնշանակի դատարկ ցուցափեղկեր, զանգվածային սով և արհավիրքներ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը։ Նա նշել է, որ իր նշանակման դեմ է եղել Մոսկվան։ *** Մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար․ համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։ Ի պատասխան՝ Վրաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Կիևում իր դեսպանին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում