Գլխավոր Լրահոս

Մինասյանի մաքսանենգ սխեմաները կապ չունեն Հրաչյա Հակոբյանի հետ. Անդրանիկ Քոչարյան

Մինասյանի մաքսանենգ սխեմաները կապ չունեն Հրաչյա Հակոբյանի հետ. Անդրանիկ Քոչարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կասկած չունի, որ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տիրապետում է նախկինում օգտագործված մաքսանենգ սխեմաների, բայց դրանք, նրա հավաստմամբ, որևէ կապ չունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի հետ: Մայիսի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե այսօրվա իշխանությունների որոշ ներկայացուցիչներ թաթախված են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտը արտահանելու սխեմաներում։

Քոչարյանի խոսքով՝ Հրաչյա Հակոբյանի հասցեին հնչեցված հայտարարություններն ու մեղադրանքներն ուղղակի շահարհկումներ են․ «Եթե ուսումանսիրեք ու տեսնեք, թե ովքեր են այդ անունները... Խոսքը, օրինակ, Վարդան Հարությունյանի և այլ մարդկանց մասին է, որոնք կապ ունեն նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ»։

«Եթե նման փաստ կա, թող քրեական գործեր հարուցեն, ինչն էլ կպահանջի, որ բացահայտվեն բոլոր դրվագները, բայց եթե մաքսանենգ չէ, ապա ստացվում է, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ տվյալ գործի շրջանակում շահարկվում է ոչ միայն պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այն անդամների անունները, որոնք քաղաքականությամբ են զբաղվում:

«Պետք է ամբողջական ուսումնասիրություն կատարվի, որ այս թեման ոչ միայն բացահայտվի, այլ նաև՝ այլևս չշահարկվի, քանի որ այս թեմայի նպատակը մեկն է՝ մաշեցնել իշխանության լեգիտիմությունը»,- հայտարարեց Քոչարյանը։

***

Օրեր առաջ Կրասնոդարում հայկական ինքնաթիռ է կալանավորվել՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտով: Այն Երևանից ուղևորվում էր Աֆղանստան: Գործը տարբեր ոչ պաշտոնական հայտարաթյունների մակարդակով կապվեց Հրաչյա Հակոբյանի անվան հետ։ Վերջինս հերքեց այդ լուրերը՝ դատի տալով դրանք տարածողներին:

Համաձայն Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պարզաբանման՝ ծխախոտը Հայաստանից արտահանվել է ԵԱՏՄ-ի ու ՀՀ-ի կանոններին համահունչ: ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ նշված ծխախոտի արտադրանքն ունի հայկական ծագում։

«Դրանց մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Հետևապես, նաև անհեթեթություն է մամուլի այն վարկածը, որ որևէ տնտեսավարողի կողմից այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված որևէ խախտման կամ կեղծիքի մեջ պետք է փնտրել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինների մասնակցությունը», - ասված էր ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում