Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 8-ին խորհրդանի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու․ այս մասին տեղեկրել է Մարուքյանը ֆեյսբուքյան էջում։
«Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ՝ բացատրություն տալու»:
Մարուքյանն իր էջում հրապարակել է նաև ՀՔԾ-ի հրավերի լուսանկարը:
Ավելի վաղ ՀՔԾ-ից հայտնել էին, որ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութի և ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
Խորհրդարանում մայիսի 8-ին ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև:
Միջադեպը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։