Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց դատական ակտը Քոչարյանին կալանքից ազատ արձակելու նրա փաստաբանների միջնորդության վերաբերյալ։ Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին, ժամը է 13-ին։

Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել է երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն։ Անձնական երաշխավորությամբ հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

․․․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից։

Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին: 2018-ի օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց։

2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կրկին կալանավորվեց։

2019-ի մայիսի 18-ին առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Արցախի նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին։

2019-ի հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը, Քոչարյանը կրկին կալանավորվեց։ 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնելով։ Դատարանը նաև բեկանեց առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ: 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում