Գլխավոր Լրահոս

Ինչ սահմանափակումներ են լինելու հանրային տրանսպորտից օգտվելիս

Ինչ սահմանափակումներ են լինելու հանրային տրանսպորտից օգտվելիս

Հանրային տրանսպորտը կսկսի գործել մայիսի 18-ից. Ազգային ժողովի մայիսի 14-ի արտահերթ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը: 

Ըստ Ավինյանի՝ հանրային տրանսպորտից օգտվելիս լինելու են որոշակի սահմանափակումներ․ պարտադիր է լինելու դիմակների կրումը, և չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը:

Պարտադիր կանոններ և պայմաններ են դրված՝ կապված ախտահանման հետ: Կա վերահսկող մարմին, որը հետևելու է կանոնների պահպանմանը:

Պարետի խոսքով՝ նախկինում էլ եղել են որոշ սահմափակումներ տրանսպորտի գերծանրաբեռնվածության հետ կապված, շատ դեպքերում այդ տրանսպորտային միջոցները կանգնեցվել են ճանապարհային ոստիկանության կողմից, և բոլոր անձինք իջեցվել են:

Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք ամբողջությամբ բացում են հանրային տրանսպորտը՝ պայմաններով, և այդ պայմանների չկատարումը շահագործողների համար բերելու է որոշակի հետևանքների:

Գեղեցիկ Ոսկանյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում