Գլխավոր Լրահոս

Ինչ միջոցառումներ են իրականացվում ծնելիության խթանման ուղղությամբ

Ինչ միջոցառումներ են իրականացվում ծնելիության խթանման ուղղությամբ

Հայաստանում ծնելիությունը խթանելու համար մի շարք միջոցառումներ են իրականացվում։ ՍիվիլՆեթն ամփոփել է հիմնական միջոցառումները։

ՆՊԱՍՏՆԵՐ

Էականորեն ավելանում են առաջին և երկրորդ երեխաների համար սահմանված միանվագ աջակցության չափերը։ 
Ավելացումները նախատեսվում է իրականացնել հուլիսից։ Ըստ որոշման՝ առաջին երեխայի համար հատկացվելիք 50 000 դրամը կդառնա 300 000։ Երկրորդ երեխայի համար 15 000 դրամի փոխարեն կվճարվի դարձյալ 300 000 դրամ:

Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը 18 000 դրամից դարձնել 26 500։

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

Մայիսի 14-ին կառավարությունն ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ․ ծրագիրը։ Բաղադրիչներից մեկով միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ձեռք բերելու համար։ Պետությունը կֆինանսավորի ԿԱՆԽԱՎՃԱՐԻ մի մասը։ Մեկ այլ բաղադրիչով կառավարությունը միանվագ մարում կկատարի բնակարանի արժեքից՝ Երևանում 5, իսկ մարզերում՝ 10 տոկոսի չափով։

ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2019-ին կառավարությունն ընդունեց ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ուղղված ծրագիր։ Դրա շրջանակում շուրջ 300 անզավակ զույգի արդեն իսկ տրամադրվել են անպտղության բուժմանն ուղղված ծառայություններ։ Այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում