Գլխավոր Լրահոս

Մինչև մյուս մայիս մենք չենք կարող հանրաքվե անել, բայց նաև չենք կարող սպասել․ Նիկոլ Փաշինյան

Մինչև մյուս մայիս մենք չենք կարող հանրաքվե անել, բայց նաև չենք կարող սպասել․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն առանց հանրաքեի լուծման տարբերակներ են փնտրում: Այդ նպատակով դիմել են նաև Վենետիկի հանձնաժողով: Այս մասին մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած հեռավար ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում, ինչը նշանակում է, որ այդքան ժամանակ մենք սահմանադրական հանրաքվե չենք կարողանալու իրականացնել,- ասաց վարչապետն ու հավելեց:- Քաղաքական որևէ շահ չի կարող բարձր դասվել հանրային առողջությունից: Այսինքն՝ կորոնավիրուսի պայմաններում հանրաքվե անելն անհնար է: Բայց մյուս կողմից մենք չենք կարող սպասել Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի»:
Այդ պարագայում, ըստ վարչապետի, նույն հարցը կարող են լուծել սահմանադրական համընդգրկուն փոփոխություններով, որոնց նախապատրաստման համար հանձնաժողով են ձևավորել, և նախնական հաշվարկներով 2021-ի հունիսին մայր օրենքի փոփոխությունների նախագիծը կարող է դրվել հանրաքվեի: «Մի տեսակ անիմաստ է դառնում այդ գործընթացը, քանի որ մենք մտածում էինք այս տարի այս հանրաքվեն անենք, իսկ մյուսը կնանենք խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023 թվականին: Համաճարակի բերած փոփոխություններով այդ ժամանակացույցը չի ստացվում ապահովել»,- ասաց վարչապետը: Հետևաբար այժմ, վարչապետի խոսքով, կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ քննարկելու առնվազն Սահմանդրական դատարանի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: «Ինձ համար ակնհայտ է, որ մինչև մյուս տարվա մայիս մենք չենք կարող հանրաքվե անել, բայց նաև չենք կարող սպասել», - կրկնեց Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ ոչ մի բան չի խանգարում, որ միջազգային գործընկերների հետ նոր իրավիճակի բերումով կարգաբերեն իրենց աշխատանքն և ստանան հնարավորինս արդյունավետ, իսկ հնարավորության դեպքում կոնսենսուսային լուծումներ: …. Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն առանց ու ավելի արագ լուծելու մասին մայիսի 15-ին առաջին անգամ ազդարարեց կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Մինչ այդ՝ մայիսի 13-ին, հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին: ՀՀ-ում ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության պատճառով։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում