Գլխավոր Լրահոս

Քոչարյանի փաստաբանները բողոքարկում են դատավոր Դանիբեկյանի որոշումը

Քոչարյանի փաստաբանները բողոքարկում են դատավոր Դանիբեկյանի որոշումը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայում վերաքննիչ բողոքներ է պատրաստում։ Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն։ Անձնական երաշխավորությամբ հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց դատական ակտը, որի համաձայն՝ միջնորդություն մերժվեց, և Քոչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին՝ ժամը 13։00-ին։ Ժաննա Ավագյան  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում