Գլխավոր Լրահոս

Իմ տեղեկությունները գաղտնիության տարրեր են պարունակում. Արշակ Կարապետյանը՝ Ապրիլյան հանձնաժողովի նիստից հետո

Իմ տեղեկությունները գաղտնիության տարրեր են պարունակում. Արշակ Կարապետյանը՝ Ապրիլյան հանձնաժողովի նիստից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը մայիսի 18-ին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստից հետո շատ կցկտուր խոսեց Ապրիլյան քառօրյայի ժամանակ հետախուզության աշխատանքի ու հանձնաժողովին հայտնած տվյալների մասին: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին․ «Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ չեմ կարող, քանի որ խոսքը գաղտնիություն պարունակող տեղեկատվության մասին է: Ինձ կներեք»։

Լրագրողները շարունակեցին պնդել, որ 2016-ի Ապրիլյան քառօրյայից շաբաթներ անց պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանն այդ օրերին հետախուզության աշխատանքի մասին փակագծեր բացի: «Իմ տեղեկությունները գաղտնիության տարրեր են պարունակում», - կրկնեց նա՝ հավելելով, որ իր հայտարարություններին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում:

«Ադրբեջանի համար կարևոր է իմանալ՝ հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չէ: Եթե չենք իմացել, դա էլ է կարևոր իրենց համար, եթե իմացել ենք, դա էլ է կարևոր», - ասաց նա՝ հավելելով, որ «մենք չենք կարող այդ մասին իրենց ասել: Սա շատ վտանգավոր է»:

Արշակ Կարապետյանն Ապրիլյան պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, հեռացվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում