Գլխավոր Լրահոս

Ովքեր կարող են օգտվել երեխա ունեցողների բնակարանային ապահովման ծրագրից

Ովքեր կարող են օգտվել երեխա ունեցողների բնակարանային ապահովման ծրագրից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մայիսի 19-ին ներկայացրել է կառավարության որոշման այն չափորոշիչները, որոնցով պետությունը կարող է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման աջակցություն տրամադրել։ Կառավարությունն այս որոշումը կայացրել է մայիսի 14-ի հերթական նիստում։ Աջակցություն կարող են ստանալ այն ընտանիքները, որոնք ունեն 2 և ավելի երեխա ու բնակարան ձեռք կբերեն հուլիսի 1-ից հետո։ Երկու երեխա ունենալու դեպքում անշարժ գույքի առավելագույն արժեքը պետք է լինի 30 մլն դրամ, որը կավելանա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն դրամով։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ մարզային բնակավայրերում ձեռք բերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Միանվագ օգնության չափը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, նրա միանվագ օգնությունը կավելանա 30 տոկոսով։ Այն դեպքում, երբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուն կօտարի բնակարանը, նա պետության օգնությունը պարտավոր կլինի հետ վերադարձնել։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում