Գլխավոր Լրահոս

10 հազար դրամ տուգանք՝ բաց տարածքում դիմակ չունենալու համար. նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

10 հազար դրամ տուգանք՝ բաց տարածքում դիմակ չունենալու համար. նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով բաց տարածքներում դիմակ չունենալու համար 10 հազար դրամ տուգանք է սահմանվում։

Մայիսի 18-ից պարետատան որոշմամբ քաղաքացիները հասարակական տրանսպորտ նստելիս պետք է պարտադիր դիմակ կրեն, բաց տարածքներում՝ ունենան իրենց մոտ. ամսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում դառնում է պարտադիր:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանեց, որ բաց տարածքում կա դիմակի առկայության, ոչ թե կրելու պահանջ։ Ըստ նրա՝ դիմակի առկայությունը ենթադրում է, որ փակ տարածք մտնելիս քաղաքացին ունի դիմակ ու կարող է այն օգտագործել։

Փակ տարածքում հաճախորդի մոտ դիմակի բացակայության համար պատասխանատվություն է կրում տնտեսվարող սուբյեկտը։

Փոխնախարարը նշեց, որ բաց տարածքներում ձեռնոց կրելու պարտադիր պահանջ ևս չկա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում