Գլխավոր Լրահոս

Լանզարոտեի կոնվենցիան տարրական դասարաններում սեռական կրթության ծրագրի պահանջ չի պարունակում. պարզաբանում

Լանզարոտեի կոնվենցիան տարրական դասարաններում սեռական կրթության ծրագրի պահանջ չի պարունակում. պարզաբանում
Լանզարոտեի կոնվենցիան տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ չի պարունակում. այս մասին ասված է արդարադատության նախարարության պարզաբանման մեջ։ «Լանզարոտեի կոնվենցիան սեռական կրթության ստանդարտներ չի սահմանում և, ընդհանրապես, միտված է երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու նպատակին, ուստի այս առումով կանխարգելումը կարևոր նշանակություն ունի», - ասված է պարզաբանման մեջ։ Նախարարությունը նշում է, որ ըստ կոնվենցիայի՝ -     երեխաների հետ թե սեռականության հարցերի և բռնության ենթարկվելու ռիսկերի մասին խոսելն ու կրթելը ծնողների առաջնային պարտականությունն է, և մանկավարժների հետ համագործակցված այս դաստիարակությունը կարող է լինել արդյունավետ, -     Սեռական բռնության ենթարկվելու մասին վտանգները, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները պարտադիր չէ, որ դառնան ֆորմալ կրթական ծրագիր, -     առավել կարևոր է, որ այդ տեղեկությունները երեխաներին տրամադրվեն ըստ անհրաժեշտության սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, իրենց տարիքին, հասունությանը և ընկալման կարողությանը համապատասխան։ «Ուստի, տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ կոնվենցիան չի պարունակում։ Ինչ վերաբերում է շահարկվող այսպես կոչված «եվրոպական չափանիշներին», որը պարզվեց փորձագիտական մի առաջարկ է ուղղված պետություններին, ապա մտահոգությունները փարատելու համար կրկին ժխտում ենք թե՛ դրանց կապը կոնվենցիայի հետ և թե՛ դրանց կիրառելիության հնարավորությունը մեր երկրում»,- ասված է պարզաբանման մեջ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում