Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը:
«Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է նախարարը։
Մայիսի 24-ի առավոտյան դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 359 նոր դեպք, ապաքինվել է ևս 128 մարդ: Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Մինչև օրս Հայաստանում հաստատվել է 6 661 դեպք, 81 մահ։ Ընդհանուր առմամբ առողջացել է 3 064 մարդ։
Կորոնավիրուսի նոր բռնկման, դիմակներ կրելու կարևորության և այլ հարցերի մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Civilnet











