Գլխավոր Լրահոս

Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի՝ փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից հովանավորչության մասին հայտարարության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: 

«Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը», - ասված է հայտարարության մեջ, որը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։ 

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ: «Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք», - մանրամասնում է նախարարը։ 

Հետևաբար, նա խնդրում է իրավապահ մարմիններին իր այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողություններն, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերը։ «Ընդ որում, կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին», - նշում է Արայիկ Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, հակառակ դեպքում էլ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ «Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը», - ընդգծել է նախարարը:

Նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա օրերին կհայտարարվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Այնուհետև նա կոչ արեց ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին թողնել այդ պաշտոնը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։ Վերջինիս որոշել է հետևել նախարարի հորդորին: Գալոյանն արդեն հայտարարել է, որ ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարելուց ազատման դիմում կգրի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում