Գլխավոր Լրահոս

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողը առողջապահության տեսչական մարմնի խորհրդի անդամ է

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողը առողջապահության տեսչական մարմնի խորհրդի անդամ է
Լուսանկարում՝  Мedmedia.am կայքի հիմնադիր Գևորգ Գրիգորյանը Բրիտանական OpenDemocracy կայքը մայիսի 28-ին հրապարակեց հոդված, որից պարզ էր դառնում, որ ամերիկացի հարկատուների միջոցներով Հայաստանում հիմնված կայքը կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածել, COVID-19-ը կայքի հոդվածներում կեղծ համավարակ է որակվել, իսկ դրա դեմ պատրաստվող պատվաստանյութերը՝ կենսաբանական զենք։ Կայքը, որ նման բովանդակությամբ հրապարակումների հեղինակ է, կոչվում է Medmedia.am և հիմնվել է  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից, որի հիմնադիրը ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն է։ Կայքի հիմնումը ֆինանսավորվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Պարզվում է, որ Գրիգորյանը բացի այս կայքն ու ՀԿ-ն ղեկավարելը, նաև պետական համակարգում է ներկայացված։ Երիտասարդ ուրոլոգը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ է։ Այս պաշտոնին նա նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ի հոկտեմբերի 23-ի հրամանագրով։ Գևորգ Գրիգորյանը նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Մկրտիչ Կարապետյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում