Գլխավոր Լրահոս

Եթե չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կարող ենք կորցնել Սևանա լիճը․ Իրինա Ղափլանյան

Եթե չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կարող ենք կորցնել Սևանա լիճը․ Իրինա Ղափլանյան
Կան այնպիսի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են բերում Սևանա լճի էկոհամակարգի վրա. հունիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը: Վերջինիս խոսքով՝ գլխավոր խնդիրներից է լճի ջրի մակարդակի իջեցումը, որին զուգահեռ տարիներ շարունակ եղել է բացասական ներգործություն կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսքի պատճառով:  Փոխնախարարը նշեց, որ ծաղկմանը նպաստող գործոններից է նաև մոլորակի գլոբալ տաքացումը  և ՀՀ-ի տարածքում արդեն արձանագրված 1,3 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը։ Սևանա լճի հետ կապված խնդիրները նա բաժանեց 2 խմբի՝ քանակական և որակական։ Հաշվի առնելով այդ փաստը՝ մշակվել է ծավալուն փաստաթուղթ, որը ներկայացվել է գործընկերներին, մասնավորապես, ԵՄ-ին: Նախատեսվում է իրականացնել 3 առաջնահերթ միջոցառում: Առաջինը՝ առնվազն մեկ խոշոր, ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայանի ստեղծում: Երկրորդը՝ գետերի հուների մաքրում՝ հաշվի առնելով, որ Սևանի կենսապաշարը՝ ձուկը, վերարտադրման խնդիր ունի, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ձկնուղիները փակ են, քանի որ գետերը և գետերի հուները աղտոտված են: Երրորդ միջոցառումը Սոթքի լքված հանքի ռեկուլտիվացումն է: Ամենայն հավանակնությամբ, ծրագրերը կմեկնարկվեն սեպտեմբերից: Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախորդ տարիների տվյալներով՝ Սևանա լճի ծաղկումը սկսվել է հունիս ամսից, ուստի այժմ արդեն տեղի են ունենում պարբերաբար կատարվող ստուգումներ, լճի ջրից վերցնում են փորձանմուշներ՝ հասականալու, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում և կանխատեսելու՝ լինելու է կանաչում, թե ոչ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատելով՝ արդեն արձանագրվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ արդեն առկա է որոշակի բակտերիաների աճ, և ծաղկման նախնական փուլերը արդեն սկսվել են: Փոխնախարարը ցավով արձանագրեց, որ դեռ անցած տարի գիտնականների և համապատասխան մասնագետների հետ եկել են այն եզրահանգմանը, որ Սևանա լճի կանաչումը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ բացասական ներգործությունը լճի էկոհամակարգի վրա եղել է ոչ թե տարիների, այլ տասնամյակների ընթացքում: «Երբ մենք արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, մենք մտնում ենք էֆտրոֆիկացման, այսինքն՝ լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է, քանի որ կա անվերադարձի նիշ: Եթե մենք չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, մենք փաստացի կարող ենք լիճ կորցնել»,- եզրափակեց Իրինա Ղափլանյանը։
Գեղեցիկ Ոսկանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում