Գլխավոր Լրահոս

Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը կալանքի տակ են դրվել. 1lurer.am

Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը կալանքի տակ են դրվել. 1lurer.am
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների բաժնեմասերի վրա կալանք է դրվել։ Այդ մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am լրատվականը։ Ըստ հրապարակման՝ կալանքի տակ են վերցվել «Ձորագետ հիդրո» ընկերության բաժնեմասերը։ Ընկերությունը Լոռու մարզում շահագործում է Ձորահէկը։ Ներկայում ընկերության սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Մինչ վերջինիս անցնելը ընկերությունում մասնակցություն են ունեցել Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը, որոնք Մինասյանի մերձավորներն են։ Կալանք է դրվել Երևանի կենտրոնում գործող «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցի բաժնետեր «Վելոֆիրմա» և «Օպերա սուիթ» հյուրանոցի իրավաբանական անձ հանդիսացող «Օֆիս կլաս» ընկերությունների բաժնեմասերի վրա։ Մայիսի 9-ին կալանքի տակ է վերցվել խոշոր արտահանող, գյուղմթերքի արտադրող «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի բաժնեմասը։ Անցյալ գարնանը «Սպայկան» մեղադրվում էր խոշոր չափերով հարկեր թաքցնելու մեջ։ Բաժնեմասերի, բաժնետոմսերի, շահաբաժինների հետ կապված գործարքներն արգելվել են «Ջազզվե» ՍՊԸ-ում։ Սրճարանների ցանցում 2003-2011 թվականներին Մինասյանը եղել է միակ բաժնետերը։ Հունիսի 1-ին կալանք է դրվել «Պանարմենիան մեդիա գրուպի» և «Արմենիա» հեռուստաընկերության բաժնեմասերի վրա։ 2020-ի ապրիլի 22-ին Պետեկամուտների կոմիտեն հաղորդեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Հանրայինին հայտնել է, որ վարույթն իրականացնող մարմինն իրեն տեղյակ չի պահել բաժնեմասերի կալանքների մասին։ Աղբյուրը՝ 1lurer.am
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում