Գլխավոր Լրահոս

Հայաստանում գրանցված ավիափոխադրողները՝ ԵՄ «սև ցուցակում»

Հայաստանում գրանցված ավիափոխադրողները՝ ԵՄ «սև ցուցակում»
Այսօր ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում ընդգրկվել է նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով: Այդ ընկերություններին արգելվում է թռչել Եվրամիության տարածքում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ «Հայաստանում գրանցված բոլոր ավիափոխադրողները ներառվել են ցուցակում, մինչև տեղի կունենա երկրի անվտանգության հնարավորությունների նոր գնահատում։ Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի և վեց հայկական ավիափոխադրողների հետ տեղի ունեցած լսումներից հետո»,- ասված է Եվրահանձնաժողովի այսօր տարածած հաղորդագրությունում։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում