Գլխավոր Լրահոս

Ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող մի շարք ծառայությունների գործունեությունը

Ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող մի շարք ծառայությունների գործունեությունը
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից մինչև հունիսի 15-ը դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող մի շարք ծառայությունների գործունեությունը։ «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,- ասված է հաղորդագրությունում։ *** Վերջին օրերի խորհրդակցություններում և ֆեյսբուքյան ուղիղ եթերներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է հանրապետությունում կանխարգելիչ կանոնների պահպանման կարևորությունն ու գործընթացի վերահսկողությունը իրավապահների կողմից։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում