Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրեր առաջ նշեց, որ հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը մնում է լարված: ՍիվիլՆեթը զրուցեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է պատրաստվում նախարարությունը լուծել այս խնդիրը:
Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ 3 բուժհաստատությունում ավելացնելու են մահճակալների քանակը: Եթե դա էլ բավարար չլինի, կօգտագործվի Մարզահամերգային համալիրը, որն, ըստ խոսնակի, վատագույն սցենարն է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մարզահամերգային համալիրում տեղադրված են մի քանի տասնյակ մահճակալներ կորոնավիրուսով վարակաված անձանց համար:
Պարետատունը հաստատեց՝ Մարզահամերգայինի նախասրահը վերածվել է «մեծ հիվանդասենյակի»
ՍիվիլՆեթն այցելել է Մարզահամերգային համալիր և լուսանկարել դրանք։
Մարզահամերգային համալիրը՝ վերապրոֆիլավորված․ ֆոտոշարք
Ժաննա Ավագյան