Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որում 114 դպրոցի սաներն ու ուսուցիչները նշում են Վերջին զանգը։
«Վերջին զանգից՝ վերջին պար: Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով տեսանյութին։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, «մատների արանքով են նայում այս ամենին, ապա իրենք կձեռնարկեն ամենախիստ միջոցները»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով հայրենակիցներին, խնդրել է իրեն ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերի լուսանկարներ և տեսանյութեր։
Գեղեցիկ Ոսկանյան
Civilnet











