Լրատվամիջոցներում 2 օր է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը զանգվածաբար լքում է աշխատավայրը: Հաղորդագրություններում նշվում է նաև, որ ոմանք արդեն աշխատանքից ազատման կամ արձակուրդի ձևակերպման դիմումներ են ներկայացրել:
Այս տեղեկությունը ճշտելու համար ՍիվիլՆեթը զրուցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի՝ մամուլի հարցերով պատասխանատու Ծովինար Խաչատրյանի հետ։ Վերջինս հերքեց շրջանառվող լուրերը: Նա վստահեցրեց, որ տարածված տեղեկությունն իրականության հետ կապ չունի:
«Առնվազն անլուրջ է հավատալ լուրերի, որտեղ հղում է արվում անանուն աղբյուրի, թեև դա կայքի իրավունքն է», - ասաց Ծովինար Խաչատրյանը:
Ժաննա Ավագյան
Civilnet











