Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ում ռիսկեր են վեր հանվել, ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել. խոսնակ

ՊԵԿ-ում ռիսկեր են վեր հանվել, ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել. խոսնակ
Մայիսի 12-ից Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրություններ է իրականացնում Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ)․ լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։ Նրա խոսքով՝ «որոշակի ռիսկեր են վեր հանվել, որոնց հիման վրա ուսումնասիրություն է նախաձեռնվել»: Հարցին, թե արդյոք ստուգումները կապ ունեն Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ աշխատանքից ազատման հետ, Սեդա Աղբալյանը պատասխանեց, որ «իրավասու չէ պատասխանելու այդ հարցին, սակայն չի կարծում, որ ստուգումներն ու Անանյանի ազատումը կապված են միմյանց հետ»: «Միայն կարող եմ ասել, որ ստուգումները դեռ նախնական փուլում են, այսինքն՝ սկսվել են մայիսի 12-ին: Այլ մանրամասներ չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ այդ ստուգումների ընթացքին: Ավարտվելուց հետո դրանք ամփոփվում են տեղեկանքով, որը հետագայում հրապարակվում է: Այս պահին դեռ ուսումնասիրություններն ընթանում են, որևէ բան դեռ ամփոփված չէ»,- նշեց խոսնակը։ Հունիսի 4-ին հայտնի է դարձել, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, պատճառները հայտնի չեն։ Գեղեցիկ Ոսկանյան Լուսանկարում՝ Դավիթ Անանյանը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում