Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը․ openDemocracy

ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը․ openDemocracy

openDemocracy-ի հետաքննությունից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դատապարտել է ապատեղեկատվության տարածումը և նշել, որ «կխստացնի ընթացակարգերը»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը openDemocracy-ի հետաքննության հրապարակումից հետո հայտարարել է, որ ամերկացի հարկատուների գումարներն այլևս չեն ուղղվի COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածած առողջապահական նորությունների հակասական կայքի ֆինանսավորմանը։

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակական քննադատության է ենթարկվում համավարակի պայմաններում չապացուցված պնդումների և դավադրությունների տեսությունների տարածման համար, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասում է.

«Մենք կտրականապես դեմ ենք ապատեղեկատվությանը, որը շփոթեցնում է հասարակությանը և հատկապես չի օգնում համաճարակի նման իրավիճակում»։

Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները հնարավորինս աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, և տեղեկացրել, որ դեսպանությունը չի երկարաձգել Medmedia.am կայքի ֆինանսավորումը դրա «շատ խնդրահարույց» բովանդակության պատճառով։

Անցած շաբաթ openDemocracy-ն բացահայտել էր, որ ԱՄՆ դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով անցած տարի հիմնված կայքի ամենաընթերցված հոդվածը կոչ է անում հայերին հրաժարվել կորոնավիրուսի պատվաստումային ցանկացած ծրագրից։

Այս հոդվածն ավելի քան 131,000 դիտում էր ունեցել (ինչը մեծ թիվ է 3 միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար)։ Այս և մյուս ամենաընթերցված հոդվածները երրորդ կողմի ֆեյսբուքյան գրառումներ էին, որոնք վերահրապարակվում էին որպես հոդվածներ՝ «Med Media» անվան տակ։

Աղբյուրը՝ openDemocracy

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում