Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը

Կառավարությունը հունիսի 12-ի արտահերթ նիստում որոշում ընդունեց երկրում արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով՝ մինչև հուլիս 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ երկարաձգելու վերաբերյալ։
Արտակարգ դրություն երկրում հայտարարվել էր մարտի 16-ին և երկարաձգվել էր մինչև մայիսի 14-ը, ապա՝ հունիսի 13-ը։
«Այն պատճառները, որոնցով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ, և դրանց արձագանքելու պատշաճ և արդյունավետ մեխանիզմներ ապահովելու համար անհրաժեշտ է կրկին երկարաձգել արտակարգ դրության ժամկետը»,- նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Գեղեցիկ Ոսկանյան
Civilnet










