Ով ձայնը կտրի՝ անբարոյականի տղա է․ Ծառուկյան

Ուզում են ճնշում գործադրել, չի ստացվելու․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Սա քաղաքական ճնշում ա, որ ձայններս կտրենք։ Ով կտրի՝ անբարոյականի տղա ա»,- ասաց Ծառուկյանը։
Նա մեղադրեց կառավարությանը ձախողելու մեջ, նշեց, որ «մարդիկ իրենց տեղերում չեն, ամեն ինչ ձախողված է»։
Ծառուկյանն ասաց, թե այս ամենը «վաղուց է գալիս, ինչ էլ առաջարկել են՝ հրաժարվել է»․ «Ասել եմ, որ մարդիկ իրենց տեղում չեն, անփորձ են։ Այժմ բազմաթիվ խնդիրներ կան, համավարակը տարածվում է։ Պետք է լիարժեք աշխատանք կատարել, մարզերում հիվանդանոցներ չկան, որ մարդկանց ստուգեին»։
«Երեք ամիս հետո սով ա լինելու, մինչև գլոբալ խնդիրները չլուծվեն»,- ասաց Ծառուկյանը՝ տեղեկացնելով, որ գնում է հարցաքննության։
***
Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 14-ի առավոտյան խուզարկություն է սկսել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Ծառուկյանի առանձնատան մոտ են հավաքվել ԲՀԿ-ական պատգամավորներ, որոնք դա համարում են քաղաքական հետապնդում։
Civilnet










