Թե՛ նախկին, թե՛ ընթացող գործընթացներին կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները․ «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը ԱԱԾ-ի կողմից խուզարկության և նրան հարցաքննության հրավիրելու առնչությամբ։
««Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը ուշադրությամբ հետևում է այսօրվա զարգացումներին։
Բնականաբար, թե՛ նախկինում տեղի ունեցած երևույթներին և թե՛ ընթացող գործընթացներին մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները»,- ասված է հայտարարության մեջ։
***
Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։ Վերջինս հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Նա հայտարարում է, որ ենթարկվում է «քաղաքական ճնշման» իր հայտարարությունների համար։
Civilnet










