ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին տեղեկություններին, գրառում է արել։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նա՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում:
Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբավարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:
Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով՝ բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը:
Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»,- գրել է Աբրահամյանը։
Civilnet











