Ազգային ժողովում 15:00-ին մեկնարկեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետպանդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությունը, որը տևեց մինչև 16:00-ն:
Փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այս գործընթացին չի մասնակցելու: «Հետագա մեր անելիքները և գնահատականները կլինեն հրապարակային»,-ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում իրականացվող գործընթացը որակեց «ֆարս» և հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը։
Civilnet











