Գլխավոր Լրահոս

Խորհրդարանը հավանություն տվեց Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը

Խորհրդարանը հավանություն տվեց Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը
Խորհրդարանը քիչ առաջ հավանություն տվեց Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը։ Փակ քվեարկությամբ միջնորդության բավարարմանը կողմ է հանդես եկել 87 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն քվեարկությանը չեն մասնակցել։ Ավելի վաղ խորհրդարանը քննարկել և քվեարկել էր Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ «Իմ քայլը» խմբակցության 86 անդամներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «կողմ» էին քվեարկել։ Ծառուկյանին վերաբերող քրեական գործը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերին։ Ներկա պահին Ծառուկյանը ԱԱԾ-ում մասնակցում է հարցաքննության։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում