Գլխավոր Լրահոս

ԱՀԿ-ն ողջունել է COVID-19-ի դեմ պայքարում դեքսամետազոնի արդյունավետության վերաբերյալ բացահայտումը

ԱՀԿ-ն ողջունել է COVID-19-ի դեմ պայքարում դեքսամետազոնի արդյունավետության վերաբերյալ բացահայտումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է Մեծ Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ դեքսամետազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը։ Ըստ տվյալների՝ արհեստական շնչառության սարքին միացված պացիենտների շրջանում մահացության մակարդակը կրճատվել է մեկ երրորդով, թթվածնի կարիք ունեցող հիվանդների շրջանում՝ մեկ հինգերորդով։ Շոշափելի արդյունքներ են գրանցվել միայն ծանր հիվանդների մոտ, թեթև վիճակում գտնվող պացիենտների մոտ՝ ոչ։ «Սա ուրախալի լուր է, շնորհավորում եմ Միացյալ Թագավորության կառավարությանը, Օքսֆորդի համալսարանը, ՄԹ բազմաթիվ հիվանդանոցներն ու պացիենտներին, որոնք ներդրում են ունեցել կյանքեր փրկող գիտական այս առաջընթացում»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ *** Հունիսի 16-ին բրիտանական կայքերը հաղորդեցին, որ մատչելի և մեծապես հասանելի դեքսամետազոն դեղամիջոցը կարող է փրկել կորոնավիրուսով վարակված անձանց կյանքը։ Այդ մասին են վկայում Օքսֆորդի համալսարանի իրականացրած կլինիկական հետազոտության արդյունքները։ ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանին։ Վերջինս հայտնեց, որ ըստ բժշկի ցուցման՝ այդ դեղամիջոցը նույնպես օգտագործվում է կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում