Գլխավոր Լրահոս

Ծառուկյանի կալանքի հարցը կքննվի հունիսի 17-ին, քննությունը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին

Ծառուկյանի կալանքի հարցը կքննվի հունիսի 17-ին, քննությունը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը կքննվի հունիսի 17-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեցին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից։ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը։ Ավելի վաղ խորհրդարանը քննարկել և քվեարկել էր Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Ծառուկյանի համակիրները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։ Ինքը՝ Ծառուկյանը, իր նկատմամբ հարուցված գործը որակել է որպես «շինծու»։ Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում