Գլխավոր Լրահոս

Ծառուկյանը դուրս եկավ դատարանից, դատական նիստը կշարունակվի հունիսի 18-ին

Ծառուկյանը դուրս եկավ դատարանից, դատական նիստը կշարունակվի հունիսի 18-ին

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից, լրագրողների հարցերին չպատասխանեց, ասաց, որ փաստաբանները կպատասխանեն։

Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ այս պահին շատ քիչ ասելիք ունեն․ «Պաշտպաններս նոր ենք ներգրավվել քրեական գործին, ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի կարողանանք լիարժեք պաշտպանություն իրականացնել»։

«Ըստ էության՝ քննություն տեղի չի ունեցել»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ դատական նիստը կշարունակվի վաղը ժամը 16:30-ին։

․․․

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կիրակի խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել երեք տարբեր քրեական գործերի մասին, որոնք առնչվում են Ծառուկյանին։

Գործերից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ընտրակաշառք բաժանելուն, մյուսը՝ ապօրինի խաղատներ աշխատեցնելուն և պետությանն ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս պատճառելուն և երրորդը Առինջ համայնքում հողատարածքի ապօրինի օտարմանը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում